.jpg)
Բալոտելլին կարող է օգնել «Միլանին» ՊՍՎ-ի հետ խաղում
Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին, ով բուժում էր ծնկի վնասվածքը, կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի ՊՍՎ-ի հետ կայանալիք առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 20-ին: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:
Հարձակվողը նույն այս խնդրի պատճառով բաց էր թողել Արգենտինայի ընտրանու հետ երեկ կայացած ընկերական հանդիպումը: Նշվում է, որ օրերս Բալոտելլին կսկսի մարզվել ընդհանուր խմբի հետ և լավ մարզավիճակ ձեռք բերելու դեպքում կմասնակցի ՊՍՎ-ի հետ խաղին: