.jpg)
Մեծ Բրիտանիայի ընդդիմության առաջնորդի վրա հավկիթներ են նետել (Տեսանյութ)
Լոնդոնի փողոցներից մեկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Լեյբորիստական կուսակցության և խորհրդարանական միացյալ ընդդիմության առաջնորդ Էդվարդ Միլիբենդի վրա հավկիթներ են նետել:
Vesti.ru-ի փոխանցմամբ` քաղաքական գործչին ուղեկցում էին բազմաթիվ լրագրողներ և անվտանգության աշխատակիցներ, սակայն հավկիթներ նետողները հասել են իրենց նպատակին:
Հավկիթներից մեկը դիպչել է Միլիբենդի գլխին:
Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է խուլիգանին, ով հայտարարել է, որ լեյբորիստները չեն պաշտպանում աղքատների շահերը: