Ուղևորափոխադրող ընկերություններն այժմ 220 վարորդի կարիք ունեն շուրջ
15/08/2013 20:21

Ուղևորափոխադրող ընկերություններն այժմ 220 վարորդի կարիք ունեն շուրջ

Քաղաքապետարանի լրատվական ծառայության փոխանցմամբ`  նախապես տարածած հայտարարության համաձայն, օգոստոսի 15-ին պետք է կայանար Երևանի ներքաղաքային ուղեվորափոխադրում իրականացնող ավտոբուսային 8 երթուղիների մրցույթ:

Տնտեսվարող կազմակերպությունների կողմից հայտեր չներկայացնելու պատճառով, սակայն,  մրցույթն այսօր տեղի չի ունեցել: Ըստ Երևան քաղաքի ներքաղաքային վերգետնյա տրանսպորտի երթուղային ցանցի դրույթների, ներկայում դեռևս մրցույթ չեն անցել ավտոբուսային 22 և միկրոավտոբուսային 1 մեկ երթուղիներ: Բացի այդ, ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները այժմ ունեն շուրջ 220 վարորդի կարիք:  

Ուղևորափոխադրող ընկերություններն այժմ 220 վարորդի կարիք ունեն շուրջ