Մասնագետները խորհուրդ չեն տալիս սնվել աշխատանքի ընթացքում
15/08/2013 18:30

Մասնագետները խորհուրդ չեն տալիս սնվել աշխատանքի ընթացքում

Ուկրաինացի գիտնականները հավաստիացնում եմ, որ համակարգչի առջև երկար նստելը և արագ սնվելը աշխատանքի ընթացքում, կարող է անդառնալի հետք թողնել մեր առողջության վրա:

Բանն այն է, որ համակարգիչը էլեկտրամագնիսական ճառագայթների հզոր աղբյուր է, որը քայքայում է մեր առողջությունը: Պասիվ կենսակերպը, աշխատանքի ժամանակ սնվելը, երկար և լարված համակարգչի էկրանին նայելը, քայքայում են մեր տեսողությունը և վատ ինքնազգացողության պատճառ դառնում: Այդ նույն ճառագայթումը կարող է փոխել օգտագործվող հեղուկի հատկությունը, ինչն էլ կարող է ամենավատ ձևով անդրադառնալ առողջության վրա:

Գիտափորձի ժամանակ գիտնականները ջուր են թողել սենյակում, որտեղ համակարգիչներ և բջջային հեռախոսներ են աշխատել: Դրանից հետո ջրի մոլեկուլյար փորձաքննությունը ցույց է տվել, որ ջրի կառուցվածքը փոխվել է անգամ էլեկտրամագնիսական ոչ մեծ դաշտի ազդեցությամբ: Արդյունքում դա կարող է քաղցկեղի և այլ հիվանդությունների պատճառ դառնալ:
 

Մասնագետները խորհուրդ չեն տալիս սնվել աշխատանքի ընթացքում