.jpg)
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրվել է 5 թեկնածու. Երեքը` գործազուրկ
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում տեղի ունենալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում առաջադրվել է հինգ թեկնածու:
Aysor.am-ի հետ զրույցում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն ասաց, որ թեկնածուներից երեքն ինքնաառաջադրվել են և անկուսակցական են:
Այսպես` ինքնաառաջադրվել են անկուսակցականներ Պավլիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և Վահրամ Հովհաննիսյանը, իսկ ահա Հայաստանի հանրապետական կուսակցությունից առաջադրվել է Գորիսի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցությունից` Սամվել Հայրապետյանը:
Թեկնածուների գրանցումը, մամուլի քարտուղարի խոսքով, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կիրականցվի մինչև օգոստոսի 25-ը:
Նշենք, որ ինքնառաջադրված երեք թեկնածուներն էլ անկուսակցական են և գործազուրկ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում տեղի են ունենալու ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Այստեղից, որպես պատգամավոր էր ընտվել ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը, ով, սակայն, սյունիքյան հայտնի դեպքերից, Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո, նշանակվել էր Սյունիքի մարզպետ: