.jpg)
ԿԽՄԿ. Եթե լինի նախաձեռնություն, ապա ռազմագերին կապ կհաստատի ընտանիքի հետ
Եթե իշխանությունների կողմից լինի համապատասխան նախաձեռնություն, ապա Ադրբեջանի ԿՄԽԿ-ն կմիջնորդի, որպեսզի ռազմագրին կարողանա կապ հաստատել իր ընտանիքի հետ, այսինքն եթե իշխանությունների կողմից որոշվի, որ պետք է ընտանիքի հետ հաղորդակցում լինի, ապա իրենք կնպաստեն: Սա ԿՄԽԿ-ի լրատվության պատասխանատու Իլլահա Հուսեյնովայի պատասխանն է` Galatv.am-ին:
«Մենք սպասում ենք, որ երկու երկրների ղեկավար մարմինները այս հարցի շուրջ հարաբերությունները կարգավորեն, դեռևս երկու երկրների երկխոսությունը շարունակվում է»,-նշել է Իլլահա Հուսեյնովան:
Թե ինչու ԿՄԽԿ Բաքվի գրասենյակը չի արձագանքում ռազմագերուց հարցազրույց վերցնելու փաստին, արդյոք դա միջազգային մարդասիրական իրավունքի խախտում չէ, մամուլի պատասխանատուն ասել է. «Եթե ծանոթ եք ԿՄԽԿ-ի գործունեությանը, մենք հիմնվում ենք փաստերի վրա, բայց իրավասու չենք հրապարակել, հանրայնացնել այն»:
Ինչ վերաբերում է Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանական համազգեստով տեսանկարահանելուն, Իլլահա Հուսեյնովան նշել է. «Պիտի կրկնեմ այն արտահայտությունը, որ ԿՄԽԿ-ն հանդիպումներ է ունենում երկու երկրների ղեկավարների հետ, ինչ վերաբերում է խախտումներին, ապա եթե դրանք լինեն, մենք կքննարկենք այն երկու կողմերի ներկայացուցիչների հետ, բայց դա չենք կարող հրապարակել` ելնելով ԿՄԽԿ-ի խորհրդապահական գործունեության բնույթից: Ամեն դեպքում, մենք կհորդորենք կողմերին շարժվել օրենքների սահմանում»:
Արդյոք Ադրբեջանի Կարմիր Խաչի ներկայացուցիչները պատրաստվում են նպաստել, որ հայ ռազմագերուն որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնեն, ինչ քայլեր են ձեռնարկում և որքան ժամանակամիջոցում նրան կուղարկեն հայրենիք, Ադրբեջանի Կարմիր Խաչից պատասխանել են.
«Կուզենամ նշել, որ Ադրբեջանի ԿՄԽԿ-ն իր մասնակցությունը կունենա ռազմագերուն հայրենիք վերադարձնելու ժամկետի որոշման գործում, բայց ԿՄԽԿ-ի հետ մեկտեղ Ադրբեջանի կառավարությունն է իր հերթին ժամկետներ նշանակում, նաև հարցնում են ռազմագերուն, թե ինքը երբ կցանկանա վերադառնալ»: