Հայ ռազմագերու հարազատները Կարմիր խաչի գրասենյակի մոտ պատասխանի են սպասում
15/08/2013 15:14

Հայ ռազմագերու հարազատները Կարմիր խաչի գրասենյակի մոտ պատասխանի են սպասում

Գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարազատները կրկին Կարմիր խաչի երևանյան գրասենյակի մոտ են: Գրասենյակից կրկին հորդորում են սպասել, քանի որ առայժմ որևէ նորություն չկա: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբի հորեղբորորդին՝ Արման Ինջիղուլյանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչը Կարմիր խաչի երևանյան գրասենյակում ընդունել է հայ ռազմագերու հորը և հորեղբորորդուն:

«Նրանք ասացին՝ նորություն չկա: Լինելու դեպքում առաջինը ձեզ կտեղեկացնենք: Ասացին, որ բոլոր գործընթացները գաղտնի են ու ոչինչ չեն կարող ասել, մինչև հստակ պատասխան չլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Ինջիղուլյանը:

Արման Ինջիղուլյանն նաև հավելեց, որ պատասխանի կսպասեն հենց Կարմիր խաչի գրասենյակի մոտ:

Հիշեցնենք, որ որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:

Նախորդող հրապարակումներ՝ Հայ ռազմագերու հարցի լուծումը ձգձգվում է. Նախ տոներ, հետո` հանգստյան օրեր

Հայ զինվորի հարցազրույցն ու Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիայի խախտումները

ՊՆ-ն կոչ է անում Կարմիր խաչին ակտիվացնել Հ. Ինջիղուլյանին այցելելու ջանքերը

Հայ ռազմագերու հարազատները Կարմիր խաչի գրասենյակի մոտ պատասխանի են սպասում