.jpg)
Օգոստոսի 15-ից 18-ը կդիտվի փոփոխական եղանակ
Օգոստոսի 15-ից 18-ը հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ, թույլ տեղումների հավանականություն կա հյուսսիային կեսում, այլ շրջաններում կդիտվի առավելապես առանց տեղումների, հարավում՝ արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 20մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ցերեկային ժամերին` 12,00-17,00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +20 է:
Ըստ Meteo-tv.am-ի՝ Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 15-ից 18-ը կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +32+34, երեկոյան +26+28 աստիճան տաքություն: