Միշել Օբաման հիփ-հոփ ալբոմ կթողարկի
15/08/2013 10:23

Միշել Օբաման հիփ-հոփ ալբոմ կթողարկի

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հիփ-հոփ ալբոմ կթողարկի: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Առաջին տիկինը ձայնագրմանը չի մասնակցի, սակայն ինքն է ընտրել կատարողներին, ովքեր պետք է մասնակցեն այդ գործընթացին:

Ալբոմի ստեղծմանը կմասնակցեն «American Idol» շոուի հաղթող Ջորջինա Սփարքսը, նույն շոուի 10-րդ շրջանի եզրափակիչ անցած Էշթոն Ջոնսը, հեռուստաաստղ Ալինա Գրանդեն, երգչուհի Աշանտին, կիթառահար Նիլս Լոֆգրենը, Run-D.M.C. հիփ-հոփ խմբի հիմնադիր Դերրիլ Մակդենիելսը և ուրիշներ: Երաժիշտները կձայնագրեն 19 երգ:

Ալբոմը կթողարկվի ԱՄՆ առաջին տիկնոջ՝  «Եկեք շարժվենք» («Let’s Move!») ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է մոտ երեք տարի առաջ:

Ծրագրի նպատակը երեխաների ու դեռահասների ճարպակալման դեմ պայքարն է: 

Միշել Օբաման հիփ-հոփ ալբոմ կթողարկի