.jpg)
Յուրա Մովսիսյան. «Սպարտակում» չի կարող լինել միայն մեկ առաջատար»
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է այն մասին, թե մրցաշրջանի սկզբնահատվածում ինչու է որոշել 12 համարի մարզաշապիկը փոխել 10-ով, որը նախկինում պատկանում էր Արտյոմ Ձյուբային: Վերջինս վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով»: Այս մասին տեղեկացնում է chempionat.com-ը:
«Այն բանից հետո, երբ Արտյոմը հեռացավ թիմից, 10 համարն ազատ էր մնացել, և ես, օգտվելով առիթից, փոխեցի համարս: Խոստովանում եմ, ինձ դուր չէր գալիս 12 համարով հանդես գալը: Այն անհաջողություն էր ինձ բերում:
Չեմ կարծում, որ առաջատար դառնալու ձգտումն ինչ-որ կապ ունի մարզաշապիկի համարի հետ: Այնպիսի թիմի համար, ինչպիսին «Սպարտակն է», չի կարող լինել միայն մեկ առաջատար: Անհրաժեշտ է լիդերների մի խումբ, որը պետք եկած պահին մյուսներին կտանի իր հետևից»,- նշել է Մովսիսյանը: