Նեյմար. «Հաճելի էր խաղընկերներիս տեսնելը»
15/08/2013 18:23

Նեյմար. «Հաճելի էր խաղընկերներիս տեսնելը»

Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարին այնքան էլ չի տխրեցրել երեկ կայացած ընկերական խաղում Շվեյցարիայի ընտրանուց նվազագույն հաշվով կրած պարտությունը:

«Մենք դեռ նոր ենք սկսել նախապատրաստական շրջանը, ուստի ֆուտբոլիստների համար դժվար է միանգամից լավ մարզավիճակ ձեռք բերելը:

Այնուամենայնիվ, շատ հաճելի էր խաղընկերներիս հետ հանդիպելը: Վստահ եմ, առաջիկա խաղերում մենք շատ ավելի լավ տեսք կունենանք»,- նշել է Նեյմարը:
 

Նեյմար. «Հաճելի էր խաղընկերներիս տեսնելը»