.jpg)
ՊՍԺ-ն պաշտոնական առաջարկ կանի «Ռեալին»
Մադրիդի «Ռեալի» 25-ամյա կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես տեղեկացնում է «Football Espana»-ն, ֆրանսիական թիմը մոտ օրերս մտադիր է պաշտոնական առաջարկով դիմել «Արքայական ակումբին»` արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար:
Դի Մարիայի ապագան շարունակում է մշուշոտ մնալ: Թեև «Ռեալը» նրան տրանսֆերի չի հանել, այնուամենայնիվ Գարետ Բեյլի Մադրիդ տեղափոխության դեպքում որոշ ֆուտբոլիստներ կզրկվեն խաղային ժամանակից:
Հավելենք, որ Անխելը նախորդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման` դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: