Քրտինքի միջոցով հնարավոր կլինի հիվանդություններ բուժել
15/08/2013 20:10

Քրտինքի միջոցով հնարավոր կլինի հիվանդություններ բուժել

Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու քրտինքը կարող է դառնալ բնական հակաբիոտիկ, որի միջոցով կարելի է պայքարել տուբերկուլյոզի և տարբեր սուպեր բակտերիաների դեմ:

Բանն այն է, որ մարդու օրգանիզմում առկա դերմիցիտին սպիտակուցը ակտիվանում է քրտնելու ընթացքում: Հետազոտողները եզրակացնում են, որ այս մոլեկուլն օգտագործելով, կարելի է արդյունավետ դեղամիջոցներ ստանալ: Իսկ ընդհանուր առմամբ բնության մեջ կա 1700 բիոտիկ:

Նշենք, որ տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) քրոնիկ վարակիչ հիվանդություն է: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: 

Քրտինքի միջոցով հնարավոր կլինի հիվանդություններ բուժել