ԿԽՄԿ. Շուտով հայտնի կդառնա հայ ռազմագերու հետ հանդիպման ժամկետը
15/08/2013 17:30

ԿԽՄԿ. Շուտով հայտնի կդառնա հայ ռազմագերու հետ հանդիպման ժամկետը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյան այսօր հերթական անգամ հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչին:

Տիկին Ռանկովիչը տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի դառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Դ. Տոնոյանը իր հերթին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչին հայտնել է, որ ՀՀ -ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան:

Ֆարաջև նաև շուտափույտ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին:

Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ի կողմից ի գիտություն է ընդունվել: 

Նախորդող հրապարակում՝ Հայ ռազմագերու հարազատներն ԱԳՆ շենքի մոտ են

ՊՆ-ն կոչ է անում Կարմիր խաչին ակտիվացնել Հ. Ինջիղուլյանին այցելելու ջանքերը

ԿԽՄԿ. Շուտով հայտնի կդառնա հայ ռազմագերու հետ հանդիպման ժամկետը