Թուրքական բանակի գլխավոր շտաբը դատի է տվել Yandex-ին
15/08/2013 19:19

Թուրքական բանակի գլխավոր շտաբը դատի է տվել Yandex-ին

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ռուսական հայտնի Yandex որոնողական համակարգի: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am կայքը:

Yandex-ը մեղադրվում է Անկարայում և Ստամբուլում գտնվող զորամասերի տեղակայման վայրերը լուսանկարելու և համացանցում տեղադրելու համար: Առաջադրված մեղադրանքը հիմնավորվում է այն փաստարկով, որ թուրքական օրենսդրությունն արգելում է տեսալուսանկարահանել ռազմական նշանակության շինություններն ու վայրերն առանց հատուկ թույլտվության:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կողմից արդեն համապատասխան գրություն է ուղարվել է Ստամբուլի հանրապետական դատախազություն: Գրության մեջ ներկայացված է պահանջ Yandex-ի պատասխանատուներին անհապաղ իրավական պատասխանատվության ենթարկելու մասին: Նման օրինախախտության համար նախատեսվում է ազատազրկում և տուգանք:

Նշվում է, որ Yandex-ը գործում է 1997 թվականից: Այն ներկայացուցչություն ունի ինչպես Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում, այնպես էլ` Թուրքիայում: Yandex-ի համաբավը Թուրքիայում բավականին մեծ է և օրական ավելի քան 2 մլն օգտատերի ծառայություն է մատուցում: Թուրքիայում Yandex-ն արդեն մարտահրավեր է նետել Google-ին: 4000 աշխատակից ունեցող Yandex-ի կենտորանակայանը գտնվում է Մոսկվայում, իսկ Թուրքիայի ներկայացուցչությունում աշխատում է շուրջ 50 հոգի: 

Թուրքական բանակի գլխավոր շտաբը դատի է տվել Yandex-ին