Խափանվել է Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող ավտոբուսը
15/08/2013 10:12

Խափանվել է Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող ավտոբուսը

Օգոստոսի 14-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարի 35-րդ կմ-ում ` Կարբի գյուղի մոտակայքում, խափանվել է Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Նոնա տուր» ընկերությանը պատկանող ավտոբուսը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից:

Կապ է հաստատվել «Նոնա տուր» ընկերության տնօրինության ներկայացուցչի հետ, ով հավաստիացրեց, որ դեպքի վայր է մեկնելու նոր ուղևորատար ավտոբուս:

Ժամը 23.13-ին ընկերության նոր ուղևորատար ավտոբուսը մոտեցել է և քաղաքացիները շարունակել են ընթացքը:

 

 

Խափանվել է Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող ավտոբուսը