Նուշը հիանալի  միջոց է  մաշկի, մազերի և  նիհարելու համար
16/08/2013 19:20

Նուշը հիանալի միջոց է մաշկի, մազերի և նիհարելու համար

Ամբողջ աշխարհի կոսմետոլոգները արդեն վաղուց են ընդունել նուշի օգտակարությունը մաշկի և մազերի համար: Նուշի մեջ առկա հակաօքսիդանտների շնորհիվ մազերը ձեռք են բերում մետաքսյա փայլ, իսկ մաշկը՝ առողջ տեսք և էլաստիկություն:

Նուշն ունի նաև նիհարեցնող հատկություն, քանի որ նուշի ընդամենը հարյուր գրամը կարող է ողջ օրվա ընթացքում առաջացնել հագեցվածության զգացում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ նուշը կարող է փրկել չափից շատ ուտելուց: Եվ խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել շաքարախտով հիվանդներին:

Գիտափորձը ցույց է տվել նաև, որ կամավորների այն խումբը, որը նախաճաշին նուշ է կերել, ավելի երկար է կուշտ մնացել, իսկ արյան մեջ շաքարի պարունակությունը ավելի ցածր է եղել:

Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ դա չի նշանակում, թե կարելի է մոռանալ կալորիաներ հաշվելու մասին: Չնայած նուշը կարող է օգնել օրգանիզմին «խաբելու» հարցում, և արդյունքում, մարդը ավելի քիչ քանակի սնունդ ստանալու կարիք կունենա, իրեն հագեցած զգալու համար:
 

Նուշը հիանալի միջոց է մաշկի, մազերի և նիհարելու համար