ԼՂՀ-ում ստեղծվել է դատաիրավական բարեփոխումների ծրագրի աշխատանքային խումբ
16/08/2013 18:15

ԼՂՀ-ում ստեղծվել է դատաիրավական բարեփոխումների ծրագրի աշխատանքային խումբ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է կարգադրություն` ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահի սույն կարգադրությամբ` ստեղծվել է ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագրի աշխատանքային խումբ` արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի գլխավորությամբ:

Ուժը կորցրած է ճանաչվել ԼՂՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 1-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» կարգադրությունը` հաշվի առնելով, որ նախկին խումբը կատարել է իր առջև դրված խնդիրները:
 

ԼՂՀ-ում ստեղծվել է դատաիրավական բարեփոխումների ծրագրի աշխատանքային խումբ