Բ. Սահակյանն այցելել է հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ
16/08/2013 19:47

Բ. Սահակյանն այցելել է հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

ԼՂՀ ղեկավարը նշել է, որ կենսական նշանակություն ունեցող առողջապահական այս օբյեկտի շինարարությունը գտնվում է եզրափակիչ փուլում, որը նույնպես պետք է ավարտին հասցնել՝ պահպանելով նշված ժամկետներն ու աշխատանքների բարձր որակը:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Բ. Սահակյանն այցելել է հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ