Ամերիկացիների ընտանիքը իրենց տանը քնած արջ է հայտնաբերել (Տեսանյութ)
16/08/2013 20:10

Ամերիկացիների ընտանիքը իրենց տանը քնած արջ է հայտնաբերել (Տեսանյութ)

Ֆլորիդայում արջը  որոշել է պատսպարվել հորդառատ անձրևից և ննջել անտառի մերձակայքում գտնվող տներից մեկում:

Dailymail-ի փոխանցմամբ՝ արջը կոտրել է տան դուռ և պառկելով սենյակներից մեկի հատակին խոր քուն է մտել:

Տանը գտնվող փոքրիկ երեխան, տեսնելով արջին, միացրել է իր բջջային հեռախոսը և սկսել նկարահանել նրան:

Մեկ ժամ քնելուց հետո արջը լքել է բնակարանը:

 

Ամերիկացիների ընտանիքը իրենց տանը քնած արջ է հայտնաբերել (Տեսանյութ)