Աշխարհի վերջը 2013 թ. օգոստոսի 23-ն է. Աստված խոսում է Սնոուդենի շուրթերով
16/08/2013 20:32

Աշխարհի վերջը 2013 թ. օգոստոսի 23-ն է. Աստված խոսում է Սնոուդենի շուրթերով

Մոտ 100 տարի առաջ պայծառատեսի շնորհով հայտնի Գրիգոր Ռասպուտինը կանխատեսել է, որ 2013 թ. օգոստոսի 23-ին մահացու հրե փոթորիկ կլինի, որը կայրի երկրի վրա գոյություն ունեցող ամեն ինչ, որից հետո գերեզմանային լռություն կհաստատվի Երկրի վրա: Այս մասին գրում է sobesednik.ru-ն: 

Գիտնականները հաստատում են, որ վերջին ամիսների ընթացքում արևի վրա տարօրինակ երևույթներ են կատարվում:

Նրանց պնդմամբ` արևը անակնկալ է պատրաստում մարդկանց համար. դեռ անցյալ տարվանից համացանցում հայտնվել են արևի վրա հսկա անցքերի նկարները:

Գ. Ռասպուտինի կանխատեսմամբ` Երկիր կգա Հիսուս Քրիստոսը, ով կնախազգուշացնի մարդկանց սպասվելիք աղետի մասին: 

«Արևի ճառագայթները արցունքի նման կթափվեն Երկրի վրա և կայրեն ողջ բուսականությունը: Կհաստատվի անապատի և գիշերվա իշխանությունը: Մարդիկ կմահանան արևի և ցրտի ներգործությունից»,- ասել է նա:

Կանխատեսումից մի քանի շաբաթ անց նա սպանվել է: 

Օրերս Ռուսաստանում թաքնվող ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնել է, որ ամերիկացիները դեռևս 14 տարի առաջ իմացել են գալիք մագնիսական փոթորկի մասին: Նա հայտնել է, որ ամենաշատը պետք է վախենալ բոլոր սարքավորումների անջատվելու հետևանքով սպասվող սովից: Համացանցում այս տեղեկությունները այնքան բուռն արձագանք ստացան, որ ոմանք անգամ կարծիք հայտնեցին, որ միգուցե Հիսուս Քրիստոսը խոսում է Էդվարդ Սնոուդենի միջոցով: 

Աշխարհի վերջը 2013 թ. օգոստոսի 23-ն է. Աստված խոսում է Սնոուդենի շուրթերով