Կանխատեսում. Էլեկտրոէներգիան էլի է թանկանալու
16/08/2013 15:15

Կանխատեսում. Էլեկտրոէներգիան էլի է թանկանալու

«Էլեկտրոէներգիան կրկին թանկանալու է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա մանրամասնեց, որ էլեկտրոցանցերում հոսանքի կորուստները այսուհետ հաշվարկելու են սպառողից: 

Մակարյանը շեշտեց, որ եթե կառույցը շահույթ է ունեցել, ապա պետք էր նաև գումար ուղղեր ներդրումների ոլորտ, պետությունը տվել է էլեկտրոցանցերին կառավարման իրավունքը, սակայն ներդրումների հարցը բաց է մնացել: Այսօր կան հին հոսանքագծեր, խորհրդային տրանսֆորմատորներ, պղնձե և ալյումնե լարերի միակցում և այլ:

«Այս տարի գնաճը կշարունակվի, դրա համար բոլոր պայմանները կան»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը` հավելելով, որ այստեղ պետությունը քյալեր պետք է անի:
 

Կանխատեսում. Էլեկտրոէներգիան էլի է թանկանալու