.jpg)
Գելա Կարդավան Թուրքիայում 7 «օրենքով գող» է թագադրել (Տեսանյութ)
Թուրքիայում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել Դեդ Հասանի կլանը ներկայացնող «օրենքով գողերի» մասնակցությամբ «սխոդկա», որի ժամանակ «օրենքով գող» են թագադրել միանգամից 7 մարդու:
Սխոդկայի կազմակերպիչը վրացի «օրենքով գող» Գելա Կարդավան է, «սխոդկային» մասնակցել են նաև Վովա Պուխլին, Մացիկը, Ռոլանդ Շլյապան, ինչպես նաև վրացի քրեական հեղինակություն Պաատա Կրտսերը:
Այս պահին հայտնի է «օրենքով գող» կարգվածներից միայն 4-ի անունները` Տյումենի 42-ամյա բնակիչ Ալեքսանդր Բաբանովը, «օրենքով գող» Գուլուի եղբայր` Նամիկ Սալիֆովը, ինչպես նաև՝ Ռոստովը ներկայացնող Ռոմա Մոստովոյը և Սամվել Բարսեղյանը: