.jpg)
«Marca». Իսկոն գերազանցեց Նեյմարին
Իսպանական հայտնի «Marca» պարբերականն իր ընթերցողների միջև հարցում է անցկացրել` պարզելու համար, թե 2013/14 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ո՞ր ֆուտբոլիստի ձեռքբերումն են համարում լավագույնը:
Արդյունքներն ամփոփելիս պարզ է դարձել, որ երկրպագուները լավագույնն են համարում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին: Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել էին հարցման մասնակիցների 47 տոկոսը:
2-րդ տեղն զբաղեցրել է «Բարսելոնի» նորեկ Նեյմարը` ձայների 27 տոկոսով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դավիդ Վիլյան:
Հիշեցնենք, որ Իսկոն «Արքայական ակումբ» էր տեղափոխվել «Մալագայից», Նեյմարը` «Սանթոսից», Վիլյան` «Բարսելոնից»: