Հրդեհ է բռնկվել Ժամացույցների գործարանում
16/08/2013 19:36

Հրդեհ է բռնկվել Ժամացույցների գործարանում

Երևանի Սոսեի փողոցի թիվ 13 հասցեում՝ Ժամացույցների գործարանի տանիքում, այսօր հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.22-ին, մարվել՝ 15.27-ին: Այրվել է ժամացույցների գործարանի տարածքում գործող արևածաղկի սերմերի բովման արտադրամասի տանիքը՝ 4 քմ: