.jpg)
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ, թույլ տեղումների հավանականություն կա հյուսիսային կեսում, այլ շրջաններում կդիտվի առավելապես առանց տեղումների, հարավում՝ արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 20մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հաղորդում է Meteo-tv.am կայքը:
Ցերեկային ժամերին`12,00-17,00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +20 է:
Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +32+34, երեկոյան +26+28 աստիճան տաքություն: