Մխիթարյանը կարող է մասնակցել «Այնտրախտի» հետ հանդիպմանը
16/08/2013 18:54

Մխիթարյանը կարող է մասնակցել «Այնտրախտի» հետ հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է Բունդեսլիգայի «Այնտրախտի» հետ հանդիպման հայտացուցակում: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Լյուցերնայի» հետ կայացած ընկերական խաղում ոտքի վնասվածք էր ստացել: Նա այդ մրցավեճում հասցրել էր դառնալ գոլի հեղինակ: Սկզբնական շրջանում ակումբի բժշկական շտաբը կարծում էր, որ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ միայն սեպտեմբերի սկզբին, սակայն Հենրիխն արդեն մարզվում է ընդհանուր խմբում:

Հավելենք, որ «Բորուսիան» «Այնտրախտի» հետ կմրցի սեփական հարկի տակ:
 

Մխիթարյանը կարող է մասնակցել «Այնտրախտի» հետ հանդիպմանը