Չեկիստների ժամանակն անցել է. Հայրիկյանը` ԱԱԾ նախկին ղեկավարին
16/08/2013 17:53

Չեկիստների ժամանակն անցել է. Հայրիկյանը` ԱԱԾ նախկին ղեկավարին

Facebook-յան իր էջում հերթական գրառումն է կատարել ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:

«Այս խեղճ չեկիստին չանդրադառնալու իրաւունք չունեմ։ Խեղճ, որովհետև այդպէս էլ չհասկացաւ, որ չեկիստների ժամանակն անցել է, որ հայ ժողովուրդը Հայրիկեանի նախանշած հանրաքուէով 1991թ.-ին պատմութեան աղբանոց է ուղարկել իր նման ազգի դաւաճաններին։

Լինելով ազգի ժառանգական դաւաճանականութեան բացառիկ նմուշ (Նրա հայր կագէբէ-ի գեներալ լեյտենանտ Բադամեանցի պաշտոնավարման ժամանակ են բռնադատուել ու Սիբիր քշուել եոթ հայրենասերները, Յակոբջանն ու նրա եոթ ընկերները, Յանուն հայրենիքի կազմակերպութեան 8 ղեկավարները, ԱՄԿ հիմնադիրները, ես ու չորս ընկերներս եւ այլն ) նա իմ վրայ արձակուած կրակոցներից խանդավառուած որոշել է ի ցոյց դնել իր չեկիստական էութեան նաեւ անմակարդակութիւնը։ Ասում է՝ Кому нужен этот Паруйр Айрикян? Ճիշտ ես, չեկիստ, այդ էր մնացել, որ պարզունակ կագէբէշնիկին ես պէտքական թուայի։ Յաջորդը՝ Это никчемная личность, которая демагогией и измышлениями пыталась приобрести какой-то имидж. Այդ դէպքում ինչու՞ էիք 17 տարուց աւելի բանտերում պահում կամ ինչու՞ էիք արտաքսում եւ վերջապէս, ինչու՞ էիք պաշտոնապէս՝ դատախազութեան ու Գերագոյն դատարանի մակարդակով ներողութիւն խնդրում ինձնից 1990 թ.-ին։ Շարունակութիւնը՝ Более того, он не представлял никакой ценности и для тех, кто в те годы боролся за независимость Нагорного Карабаха. Наоборот, своей не вполне адекватной болтовней он даже вредил этому движению". Կասէի, թէ սա արդէն անիրազեկութիւն է, բայց կագէբէ-ի նոյնիսկ ամենաանմակարդակ պաշտոնեաները իրազեկուած էին, ուրեմն խօսք կարող է լինել սովորական բոլշեւիկեան սակաւամտութեան մասին։ Ինձ վերջին անգամ կալանաւորել են1988-ի մարտին եւ արտաքսել նոյն տարուա յուլիսին։ Մինչեւ 1991 թ. խօսւում էր միայն Արցախի միացման եւ ոչ երբեք անկախութեան մասին։ Հիմա կարծես աւելի քան ակնյայտ է, որ գործ ունենք իրապէս թեթեւամիտ չեկիստի «բոլտավնիայի» հետ։ Սա նաեւ մոռացել է, որ Հայրիկեանի արտաքսումից յետոյ ինքն անձամբ էր «սովերշեննո սեկրետնո» մակագրութեամբ տեղեկութիւններ փոխանցում Մոսկուայի դրածո իր ղեկավարիկներին, այն մասին թէ ինչով է զբաղուած արտասահմանում արտաքսուած Հայրիկեանը։ Ձեռքի հետ էլ հպարտանում էր սփիւռքի գործակալներով՝ որոնք դէմ էին Հայրիկեանի ծայրահեղական գաղափարներին՝ Հայաստանի անկախութեանը… "Его даже никто брать не хотел. Отправили в итоге в Эфиопию - в августе 1988 года", - сказал экс-руководитель спецслужб бывшей Армянской ССР. Հայ ժողովրդի իրաւունքները բռնադատողների միջակ սպասաւորը իրեն հարց լուծող է երեւակայում։ Ինքն ո՞վ էր, որ Գորբաչովի, Ռեյգանի, Մնտերանի մակարդակով քննարուող խնդիրներում հարց լուծեր։ Պարզւում է այս խեղճին <<զինուորիկի՝ պեշկայի>> դեր էլ չեն վերապահել։ Ինձ ընդունելու պատրաստակամութիւն էին յ այտնել ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ բազմաթիւ այլ երկրներ։ Այդ ես էի չեկիստներին զրկել ինձ արտաքսելու հնարաւորութիւնից. որովհետեւ գիտեի, որ աշխարհի բոլոր երկրները այլ պետութեան քաղաքացու ապաստան, մանաւանդ քաղաքական ապաստան տրամադրում են միայն այդ քաղաքացու խնդրանքով։ Իսկ ես չէի խնդրում, եւ Բադամեանցի պետերը կորցրել էին գլուխները։ Եթովպիան պարզապէս այդ պահին այն երկիրն էր, որտեղ պատերազմի պայմաններում այնքան էլ բծախնդիր չէին բարեկամ ԽՍՀՄ-ից յատուկ ինքնաթիռով ժամանած պատուիրակութեան նկատմամբ։ 

Գիտե՞ք, ինչու է այս աստիճան թեթեւսոլիկացել այս չեկիստիկը. ..Ողորմելին կարծել է, թէ իմ վերջն եկել է, որ իրենց տղերքը աւարտին կհասցնեն իրենց սկսածը ու ինքը կարող է անպատիժ ու անպատասխան հերիւրանքներ տարածել»,- գրել է Հայրիկյանը։ 

Նշենք, որ Ռեգնում գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Բադամյանցը ասել էր, թե  Հայրիկյանն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում. «Ո՞ւմ է պետք այդ Պարույր Հայրիկյանը։ Նա իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում»,- մեկնաբանելով մահափորձի վերաբերյալ Հայրիկյանի հայտարարությունը, թե իր վրա հարձակվողները կարող էին լինել ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները։

«Դա ցնորք է, ում է պետք Պարույր Հայրիկյանը։ Նա անպետք անձնավորություն է, ով այդ կերպ ցանկանում էր ինչ որ իմիջ ձեռք բերել։ Ավելին` նա ոչ մի արժեք չէ այն մարդկանց համար, ովքեր այն տարիներին պայքարում էին Լեռնային Ղարաբաղի անկախության համար, հակառակը` նա իր ոչ ադեկվատ խոսքերով վնասում էր այդ շարժմանը»,- ասել է գեներալ-մայոր Վալերի Բադամյանցը։

Շարունակելով իր գրառումը` Հայրիկյանը գրել էր. «Եւ վերջում, բրեժնեւացած Բադամեանցին եւ նրա զազրախօսութիւնների դաշտում յայտնուած մարդկանց յորդորում եմ պարզապէս դիտել ԽՍՀՄ ՎԵՐՋԻՆ ԱՐՏԱՍԵԱԼԸ (22 րոպէ), ինչպէս նաեւ ՆՈՐՕՐԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՈՌԱՑՈՒՈՂ ԷՋԵՐԻՑ եռամաս վաւերագրական շարժանկարները»։  

Չեկիստների ժամանակն անցել է. Հայրիկյանը` ԱԱԾ նախկին ղեկավարին