Մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 43-ը. Վիճակագրություն
16/08/2013 17:34

Մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 43-ը. Վիճակագրություն

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 43-ը, գողության 61 դեպքից` 33-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, իսկ ավազակային հարձակման` 1, խարդախության` 21 և խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, խարդախության` 1 և մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:

Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 5 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 

Մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 43-ը. Վիճակագրություն