Ռոնալդինյո. «Փողն ինձ համար երբեք շարժառիթ չի եղել»
16/08/2013 18:07

Ռոնալդինյո. «Փողն ինձ համար երբեք շարժառիթ չի եղել»

«Ատլետիկո Մինեյրոյի» 33-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է, որ չի համաձայնվի տեղափոխվել այս կամ այն ակումբ միայն այն պատճառով, որ այնտեղ իրեն կառաջարկեն ստանալ բավական բարձր աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է chempionat.com-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի ֆուտբոլիստը մարզական կարիերան «Բեշիկթաշում» շարունակելու առաջարկ էր ստացել, սակայն հրաժարվել էր տեղափոխվել թուրքական ակումբ:

«Փողն ինձ համար երբեք շարժառիթ չի եղել: Հիմա ես նման եմ փոքրիկ երեխայի, ով ֆուտբոլ է խաղում իր հաճույքի համար»,- հայտարարել է Ռոնալդինյոն:
 

Ռոնալդինյո. «Փողն ինձ համար երբեք շարժառիթ չի եղել»