.jpg)
Սեռավարակները հնարավոր է ոչ միայն կանխարգելել, այլև՝ բուժել
Սեռավարակ համարվում են այն հիվանդությունները, որոնք մեկ մարդուց մյուսին են փոխանցվում հիմնականում սեռական ճանապարհով: Երբեմն սեռավարակներով վարակումը կատարվում է ինֆեկցված արյան հետ շփումից:
Չորս ամենատարածված սեռավարակներն են` խլամիդիոզ, հոնորեա, սիֆիլիս և տրիխոմոնոզ: Սեռավարակների նշաններից են. հեշտոցային արտադրություն կանանց մոտ, արտադրություն միզուկից տղամարդկանց մոտ, սեռական օրգանների խոցեր կանանց և տղամարդկանց մոտ, փոշտի այտուց տղամարդկանց մոտ, ցավեր որովայնի ստորին մասում կանանց մոտ, - աճուկային ավշային հանգույցների մեծացում:
Նշված սեռավարակներն արդյունավետ ենթարկվում են կանխարգելման և բուժման:
Եթե հակաբեղմնավորիչները մատչելի չեն կամ չեն օգտագործվում, երկու սեռերն էլ վտանգվում են սեռավարակների ձեռքբերման առումով:
Արգանդի վզիկի նորագոյացությունները, արգանդի վզիկի քաղցկեղը, արտահայտվում է ավելի մեծ տարիքում, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ տվյալ հիվանդության զարգացման վտանգը երկու անգամ մեծանում է, եթե կինը սեռական կյանքով սկսել է ապրել վաղ դեռահասային շրջանում և ունեցել է երկուսից ավել թվով զուգընկերներ:
Դեռահասների և երիտասարդների շրջանումսեռավարակների վերաբերյալ գլոբալ տվյալները հետևյալն են. յուրաքանչյուր տարի 20 դեռահասներից մեկը հիվանդանում է բուժելի սեռավարակով, չհաշված վիրուսային վարակները, երիտասարդները սեռավարակներով վարակվում են ավելի վաղ տարիքում, տարեկան 330 միլիոն գրանցվող սեռական վարակներից առնվազն 1/3-ն ընկնում է մինչև 25 տարեկան երիտասարդներին, աշխարհում ՄԻԱՎ վարակման նոր դեպքերի ավելի քան կեսը նկատվում է 10-24 տարեկան երիտասարդների շրջանում:
Դեռահասային շրջանում տարած սեռավարակները թողնում են ավելի լուրջ հետևանքներ, քան ավելի մեծ տարիքում: Մասնագետները խուսափելու համար սեռավարակներից, խորհուրդ են տալիս օգտագործել պահպանակներ: