Չափավոր քնելն օգտակար է
16/08/2013 18:32

Չափավոր քնելն օգտակար է

Նապոլեոնն հաստատում էր, որ շատ քնելը վնասակար է, և համարում էր, որ 7 ժամից ավելի քունը մտավոր թուլամտությամբ տառապող մարդկանց վիճակն է: Սակայն, ժամանակակից գիտնականները դրա հետ համամիտ չեն: Նրանք պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական քնում են 7 ժամ և ավելի, ոչ միայն թարմ ու երիտասարդ են երևում, այլև ավելի հազվադեպ են տառապում ավելորդ քաշից: Այնպես որ, եթե ցանկանում եք ձեր գրավչությունն ու գեղեցիկ կազմվածքը երկար տարիներ պահպանել, խուսափեք գիշերային խրախճանքներից և ժամանակին քնեք:

Բժիշկների կարծիքով, քնելու ամենահարմար ժամը 22.00-ից մինչև առավոտյան 5.00-ն ընկած ժամանակահատվածն է: Ընդ որում, հատկապես լավ է մինչև կեսգիշերային քունը, դրա համար, եթե ցանկանում եք հանգիստ և խորը քնել, պարզապես շուտ պառկեք: Ի դեպ, գիտնականները վաղուց են հաստատել, որ «արտույտներն» ավելի առողջ են «բուերից»: Վերջիններիս մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը 1,5 անգամ բարձր է, և «բուերն» իրենց հասակակից «արտույտներից» շատ ավելի մեծ են երևում: Կարծիք կա, որ մելատոնինը (լավ տրամադրության հորմոնը, այն ծերացման և ուռուցքաբանական հիվանդությունների դեմ բնական դեղորայք է) արտադրվում է վաղ արևածագի ազդեցության ներքո: Եթե նույնիսկ ի ծնե «բու» եք, փորձեք գոնե շաբաթը մի քանի օր «արտույտ» ձևանալ, պառկեք քնելու սովորականից երկու ժամ շուտ:

Չափավոր քնելն օգտակար է