Պասիվ ծխողներն ունեն վատ հիշողություն
16/08/2013 17:41

Պասիվ ծխողներն ունեն վատ հիշողություն

Բրիտանացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ պասիվ ծխողներն ունեն վատ հիշողություն: Կատարված հետազոտությանը մասնակցել է 27 ծխող, նույնքան պասիվ ծխող և 29 մարդ, որոնք չեն ենթարկվում ծխի պարբերական ազդեցությանը:

Հետազոտության ընթացքում պասիվ ծխողների մոտ երկարաժամկետ հիշողության վատացում է նկատվել, իսկ փորձի ավարտին ծխողների ու պասիվ ծխողների մոտ հիշողության 30 և 20 տոկոս հիշողության անկում է արձանագրվել:

Նշենք, որ երկարաժամկետ հիշողությունը պատասխանատու է պլանավորված գործողությունները և իրադարձությունները հիշելու համար:

Ծխախոտի յուրաքանչյուր գլանակ պարունակում է մինչև 4000 տեսակի թունավոր նյութեր, որոնց մեծ մասն արյան հետ ընկնում են էպիդերմիսի խորը շերտերը: Ապացուցված է, որ ծխողների դեմքի մաշկը` հատկապես աչքերի և բերանի մաշկի հատվածը` համեմատած չծխողների հետ, ավելի շուտ է սկսում կնճռոտել:

Պասիվ ծխողներն ունեն վատ հիշողություն