.jpg)
Ս. Գրիգորյան. Եթե բացվի հայ-թուրքական սահմանը, տարածաշրջանը կփոխվի
Տարածաշրջանում Հայաստանի դերն առաջին հերթին ռազմաքաղաքական և քաղաքական դաշտում բավական մեծ է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Շարունակելով խոսքը` նա նշեց, որ եթե բացվի հայ-թուրքական սահմանը, տարածաշրջանը կփոխվի. «Այդ առումով փոքր չէ նաև Հայաստանի պոտենցիալ դերը»:
Հայաստանը և Վրաստանը, Ս. Գրիգորյանի կարծիքով, Ասոցացման պայմանագիրը կնախաստորագրեն, ինչը ենթադրում է ավելի լավ կառավարում, ազատ առևտուր, վիզաների հեշտացում և այլն: