.jpg)
Բանջարեղենից միս. Նոր հայտնագործություն` բուսակերներների համար
Մսից և կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարվողների թիվն աշխարհում աճում է, ինչը սննդաբանների և լայն հասարակության շրջանում իրարամերժ քննարկումների տեղիք է տալիս։
Բուսակերներն այսուհետ կարող են միս ուտել` առանց սկզբունքներին դեմ գնալու: Գիտնականներին հաջողվել է բանջարեղենից միս ստանալ, որն իրականից ոչնչով չի տարբերվում:
«Բնության մեջ կան բույսեր, որոնք կարող են լիովին փոխարինել մսին»-, վստահեցնում են նրանք և փաստում, որ ստացվել է 100 տոկոսանոց արտադրանք, որը ոչ միայն համեղ է, հյութեղ և բուրավետ, այլև` էկոլոգիապես անվնաս:
Բանջարեղենային մսի ստեղծման աշխատանքներին մասնակցել են գիտնականներ և սննդամթերքային արտադրությամբ զբաղվող ընկերություններ: Ստացված մսի հաստությունը 1սմ է, այն կարելի է և՛ տապակել, և՛ եփել:
Հայտնագործությունը կարևոր է հատկապես կին բուսակերների համար, քանի որ, ինչպես բացահայտել են գիտնականները, մսի պակասը վատ է ադրադառնում կանանց արտաքինի վրա: