Ալլեգրի. «Բալոտելլին Միլանի» համար կարող է վճռորոշ գործոն դառնալ»
20/08/2013 17:42

Ալլեգրի. «Բալոտելլին Միլանի» համար կարող է վճռորոշ գործոն դառնալ»

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին հաստատել է, որ իր առաջատար հարձակվող Մարիո Բալոտելլին, ով ծնկի վնասվածք է ստացել Արգենտինայի ընտրանու հետ վերջին ստուգողական խաղում, կկարողանա խաղադաշտ մտնել ՊՍՎ-ի հետ Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղերում::

«Նրա ծունկը նորմալ վիճակում է: Հիմա Բալոտելլին իրեն լավ է զգում: Նա շատ կարևոր խաղացող է մեր թիմի համար և ի վիճակի է ինքնուրույն վճռել ցանկացած հանդիպման ելք: «Միլանի» համար նա կարող է վճռորոշ գործոն դառնալ:

ՊՍՎ-ի հետ առաջիկա խաղերը մեզ համար յուրահատուկ կլինեն: Հոլանդական թիմը որոշ առավելություն ունի, քանի որ այդ երկրում առաջնությունն արդեն մեկնարկել է: Մինչդեռ մենք միայն ստուգողական հանդիպումներ ենք անցկացրել: Ուստի ֆիզիկապես առայժմ հետ ենք մնում ՊՍՎ-ից»:

Ալլեգրի. «Բալոտելլին Միլանի» համար կարող է վճռորոշ գործոն դառնալ»