.jpg)
Պատանեկան հավաքականի խաղացանկը հաստատվել է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014 թ. առաջնության որակավորման փուլի 2-րդ խմբում: Մեր հավաքականի (գլխավոր մարզիչ` Աբրահամ Խաշմանյան) մրցակիցներն են Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները, իսկ մրցաշարը տեղի կունենա Լեհաստանում:
Արդեն հայտնի են մրցաշարի անցկացման ստույգ ժամկետները և այն քաղաքները, որտեղ տեղի կունենան խաղերը: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին, Ինովրոցլավ քաղաքում` մրցելով Ռումինիայի հավաքականի հետ: Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի հավաքականը Տուչոլա քաղաքում կխաղա տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի հետ, իսկ վերջին տուրը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Տուչոլայում կմրցի Լիտվայի հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: