Ժոզե Մանուել Բարոզուն «լողափային համերաշխության» այցով կմեկնի Հունաստան
20/08/2013 18:12

Ժոզե Մանուել Բարոզուն «լողափային համերաշխության» այցով կմեկնի Հունաստան

Այս տարի մեծ թվով եվրոպացիներ, ի նշան համերաշխության, և օգտվելով մեծ զեղչերից՝ իրենց հանգիստն անցկացրեցին Հունաստանում, որը տառապում է խնայողական գործընթացներից և կրճատումներից։

Լողափային համերաշխություն ցուցաբերած այդպիսի մարդկանցից է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ով օգօստոսի 21-ից իր հանգիստը կանցկացնի հունական Սկիատոս կղզում՝ անանուն ընկերոջ զբոսանավում։
Սակայն Բարոզուի գրասենյակը չի մեկնաբանում նրա հանգստի հետ կապված լուրերը՝ նշելով, որ այն անձնական բնույթ է կրում թերևս այն պատճառով, որ տնտեսական ճգնաժանում հայտնված հույներն այնքան էլ հիացած չեն Բարոզույի այցով։

12 կմ երկարություն և 6 կմ լայնություն ունեցող Սկիատոս կղզի է մեկնում նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ով այնտեղ մասնակցելու է Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ, պրոֆեսոր Դիմիտրիս Ցացոսին նվիրված միջոցառմանը։

 

Ժոզե Մանուել Բարոզուն «լողափային համերաշխության» այցով կմեկնի Հունաստան