.jpg)
20/08/2013 17:26
Դժբախտ պատահար. 11-րդ հարկից ընկել և մահացել է 32-ամյա երիտասարդ
Այսօր առավոտյան` 10:40-ին, Մոսկովյան 35 հասցեում կառուցվող բարձրահարկ շենքի 11-րդ հարկից շինաշխատանքներ կատարելիս վայր է ընկել բանվորներից մեկը:
Aysor.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, բանվորը 1981-ին ծնված Բենիամին Փանոսյանն է: