Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կմասնակցի՞ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին
20/08/2013 17:53

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կմասնակցի՞ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին

Իրանի ԱԳՆ-ն լիովին պատրաստ է կազմակերպել Հասան Ռոհանիի այցը Նյու Յորք: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Սեյյեդ Աբբաս Արաղչին:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, լրագրողի այն հարցին, թե նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կմասնակցի արդյո՞ք Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին, մասնավորապես պատասխանել է. «Արտաքին գործերի նախարարությունը բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարել է, որպեսզի Իրանի նախագահը մեկնի Նյու Յորք, նույնիսկ ելույթի հետ կապված մանրամասներն են հստակեցված: Եթե նախագահ Ռոհանին վերջանական որոշում կայացրեց, որ մասնակցելու է, ապա ԱԳ-ն կիրականացնի իր գործառույթները»:

Հավելենք, որ այս օրերին իրանական մամուլում քննարկվում է այն հարցը, թե Հասան Ռոհանին կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, թե՞ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որոնք տեղի են ունենալու գրեթե նույն ժամանակահատվածում:

Հաշվի առնելով Հասան Ռոհանիի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու իր պատրաստակամությանը, ամենայն հավանականությամբ Իրանի նախագահը կմեկնի Նյու Յորք և հենց գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում էլ թերևս հնարավոր է լինեն իրանաամերիկյան առաջին շփումները: 

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կմասնակցի՞ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին