.jpg)
«Ժառանգությունը» և ՀՅԴ-ն պահանջում են լսումներ ուսվճարների թանկացման հարցով
Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նամակով դիմել են համանուն հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին՝ ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարաանական լսումներ կազմակերպելու առաջարկով: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունից: