.jpg)
«Ես լավ եմ». ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերուն
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այսօր հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ:
Հակոբի հորեղբոր որդին՝ Արման Ինջիղուլյանին ԿԽՄԿ երևանյան գրասենյակից տեղեկացրել են, որ Հակոբը ստացել է ծնողների ուղարկած նամակը ու ինքն էլ պատասխան նամակ է գրել, որում նշել է, թե լավ է, իր համար պետք չէ անհանգստանալ, բոլորին ջերմ բարևներ է ուղարկել:
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արման Ինջիղուլյանը:
Նա հետաքրքրվել է, արդյոք քննարկվե՞լ է եղբոր վերադարձի հարցը, սակայն Կարմիր խաչի երևանյան գրասենյակից փոխանցել են, որ այդ մասին տեղյակ չեն:
Հիշեցնենք, որ որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:
Նախորդող հրապարակում՝ «Բալես կարոտել ենք: Սպասում ենք քո վերադարձին». Մայրը նամակ է գրել Հակոբին