.jpg)
Սերն ազդում է մտավոր կարողությունների վրա
Սիրով զբաղվելը ոչ միայն հաճելի է, օգտակար առողջության համար, այլև անհրաժեշտ է մտավոր կարողությունները լավացնելու համար: Իտալացի գիտնականները կարողացել են ապացուցել ինտելեկտի ու սիրո միջև եղած կապը:
Հետազոտություն անցկացնելու համար գիտնականները հրավիրել են կամավորների ու նրանց բաժանել երեք խմբի: Առաջին խմբում կարճ ժամանակ առաջ սիրահարված մարդիկ են եղել, երկրորդում՝ զույգեր, որոնք վաղուց միասին են, երրորդ խմբում՝ միայնակ ու այդ պահին որևէ մեկի նկատմամբ զգացմունք չունեցողները:
Մասնակիցները արյան անալիզ են հանձնել: Համեմատությունը թույլ է տվել ասել.
• առաջին խմբի մասնակիցների նյարդային բջիջները կտրուկ աճել են
• երկրորդ խմբի մոտ՝ հակառակը:
Հայտնի է, որ նյարդային բջիջների աճը դրական ազդեցություն է ունենում մարդու հնարագիտության ու տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու վրա:
Գիտնականները պնդում են, որ նյարդային բջիջների կտրուկ աճ լինում է սիրահարված լինելու ընթացքում, նպաստում է նաև ակտիվ սեռական կյանքը: Գիտնականները պնդում են՝ մտավոր կարողությունները բարելավելու համար հաճախ տրվեք սիրուն:
Ուսումնասիրությունը պարզել է նաև թե որտեղ են ապրում ամենասեքսուալ մարդիկ:
Այսպես.
•լավագույն սիրեկաններ են համարվում իսպանացիները
•հարցված կանանց մեծ մասը ամենավատ զուգընկեր են համարել գերմանացիներին
•կյանքի ընթացքում ամենաշատ սիրեկաններ ունենում են Նոր Զելանդիայում ապրող կանայք: Հարցումը ցույց է տվել, որ այստեղ կանայք իրենց կյանքի ընթացքում միջինում 20 զուգընկեր են ունենում
• ռեկորդակիր են համարվում ավստրալացի տղամարդիկ: Նրանք ողջ կյանքի ընթացքում կարողանում են երջանկացնել 30 կնոջ: