Taraf. Թուրք «հովիվը» որոշել է Հայաստանի սահմանապահներից վրեժխնդիր լինել
20/08/2013 16:30

Taraf. Թուրք «հովիվը» որոշել է Հայաստանի սահմանապահներից վրեժխնդիր լինել

Թուրքական «Թարաֆ» պարբերականում հրապարակվել է Հյուսեին Օզայի «Հովվի հարձակում, որը նման է ֆիլմի» վերտառությամբ հոդվածը: Հոդվածագիրը ներկայացնում է Հայաստանի ու Թուրքիայի միջև «հովվային ճգնաժամի» նախապատմությունը, որը երկու պետություններին կարող էր նույնիսկ պատերազմի մեջ ներքաշել:

Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում է Ermenihaber.am-ը. 

«Անկարայում ավարտվել է վերջերս Հայաստանի զինվորների կողմից սպանված հովիվ Մուստաֆա Ուլքերի գործի հետաքննությունը: Հետաքննության արդյունքում ի հայտ է եկել դեպքերի մի աբողջ շարք, որը ֆիլմի սյուժե կարող է դառնալ: Ըստ այդ հետաքննության` ճգնաժամը սկսվել էր սահամանային արոտավայրերում հոտերը արածացնլուց: Հայկական կողմը, արձագանքելով թուրքերին պատկանող հոտերի հայկական արոտավայրեր անցնելու հարցին, խնդրի վերաբերյալ նախազգուշացրել էր թուրքական կողմին: Թուրք սահմանապահները հոտերի տերերին զգուշացրել էին, որ նրանք չհատեն Հայաստանի սահմանը: Հակառակ բոլոր նախազգուշացումներին` գյուղացիները շարունակել են իրենց հոտերը Հայաստանի արոտավայրերում արածեցնել: Այդ պատճառով սահմանային ծառայություն իրականացնող ռուս և հայ զինվորները առգրավել էին թուրքերին պատկանող կենդանիների մի մասը: Առգրավված հոտի մեջ են եղել նաև մահացած Մուստաֆա Ուլքերի ոչխարները: Գյուղացիներն օգնություն էին խնդրել թուրքական սահմանապահներից:

Թուրք պատասխանատու անձինք հոտերի վերադարձի հարցով բանակցություններ էին վարել հայկական կողմի հետ: Բանակցությունների արդյունքում համաձայնության էին հասել հոտերը գյուղացիներին վերադարձնելու հարցում: Սակայն վերադարձնելուց հետո նոր ճգնաժամ է սկսվում: Վերադարձված որոշ կենդանիներ տարբեր վնասվածքներ ունեին` որոշների եղջյուրներն են կոտրված եղել, մի մասի էլ պոչերն են էլ` կտրված: Մուստաֆա Ուլքերն էլ որոշում է Հայաստանի սահմանապահներից վրեժխնդիր լինել: Նա, թուրք զինվորական համազգեստ հագած, մի գիշեր անցնելով սահմանը, կրակ է բացում սահմանապահ ուղեկալի վրա: Ուլքերին առաջին անգամ հաջողվել է փախչել: Իսկ երկրորդ անգամ կազմակերպած հարձակման ժամանակ Ուլքերը, մոտենալով ջերմային տեսախցիկներին, վիրավորվել էր գլխից և մահացել: Ուլքերի ինքնությունը պարզվել էր սպանվելուց հետո: Սկզբում կարծել են, որ թուրք զինվորներն են հարձակվել սահմանապահ ուղեկալի վրա: Ահա այս իրավիճակն էր Հայաստանի սահմանին տագնապ հայտարարելու պատճառ դարձել»:

Taraf. Թուրք «հովիվը» որոշել է Հայաստանի սահմանապահներից վրեժխնդիր լինել