.jpg)
«Հայաստանի մասով ՌԴ վախը նման է ամուսինների միջև չհիմնավորված խանդի»
Եվրոպական և Եվրասիական միությունների անդամակցության, Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման հարցերում Ռուսաստանի վախերը և մտահոգությունները Հայաստանի քայլերի մասով հիմնազուրկ են: Ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Ռուսաստանի վախերը հիշեցնում է ամուսինների միջև չհիմնավորված խանդի պատմության»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Շարունակելով խոսքը` Սաֆարյանը նկատեց, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածություն կա. «Այդ առումով ռուս-ադրբեջանական համագործակցությունը նույնպես որոշակի նախազգուշացում է Հայաստանին»,- ասաց նա` ավելացնելով, որ Հայաստանը դիմադրողականության մեծ ռեսուրսներ չունի:
Հայաստանը պետք է ճկուն լինի, Հայաստանը, Ս. Սաֆարյանի խոսքերով, չի կարող անդամակցել Եվրոպական միությանը, բայց չի էլ կարող անդամակցել Եվրասիական միությանը:
«Հայաստանը տարբեր առաջարկներ ունի, հետևաբար՝ պետք է օգտվել բոլոր այն գործիքներից, որոնք պետք են պետությունն ամրապնդելու համար»,- ասաց նա։