.jpg)
«Տնտեսության արդյունավետության բարձրացումը կապել Եվրասիական միության հետ»
Հայաստանի տնտեսության արդյունավետության բարձրացումը պետք է կապել Եվրասիական միության հետ, որի հետ ունեցել ենք միասնական արդյունաբերական դաշտ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` քննարկելով ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և Մաքսային միության հետ Հայաստանի հարաբերությունների հարցը:
Նա այն կարծիքին է, որ հումքային կցորդի կարգավիճակում Հայաստանը չի կարող առավել ակտիվ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, քանի որ դրանից հետո Հայաստանի կախվածությունը Եվրոպայից կխորանա, իսկ Եվրասիական միության երկրների հետ Հայաստանին կապում է ընդհանուր արդյունաբերական մշակույթը:
ԵՄ-ի հետ առավել ակտիվ հարաբերություններ, ըստ բանախոսի կլինի այն ժամանակ, երբ Հայաստանն ունենա արդեն զարգացած տնտեսություն, սակայն այդ ժամանակ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է ոչ թե Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, այլ պարզապես ինչպես Ռուսաստանը` ապրանքների, ծառայությունների, կապիտալի ազատ տեղաշարժի սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին, ապա Վազգեն Սաֆարյանը շեշտեց, որ այդ պայամնագիրը, ոչ ոք չի տեսել, սակայն ասում են, «լավ բան է», իսկ Եվրոպային անդամագրվելու դեպքում՝ Հայաստանի սպառնում է Հունաստանի օրինակը. Ասոցացման պայմանագիրը դրա նախադուռն է: