.jpg)
Գազով ջուրը աստվածաբան է հայտնագործել
Այսօր գազավորված ջուրը հայտնի է ամբողջ աշխարհում։ Առաջին անգամ այն արտոնագրվել է 1833 թ-ին:
Այդ «հայտագործությամբ» աշխարհը պարտական է բրիտանացի քիմիկոս, աստվածաբան և փիլիսոփա Ժոզեֆ Պրիստլիի, ով բացահայտել է ածխածնի երկօքսիդի հատկություններից մեկը, որի օգնությամբ էլ հնարավոր է դարձել գազավորված ջուր ստանալ:
Մինչ գազով ջրի ստեղծումը Պրիստլին քիմիայի և էլեկտրականության ոլորտում զբաղվում էր հետազոտություններով: Գազով ջրի հայտնագործությունը անսպասելի էր:
Հետևելով մի գարեջրի գործարանի աշխատանքներին՝ Պրիստլին հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ պղպջակներ է գարեջուրն առանձնացնում խմորման ժամանակ: Ջրով կոնտեյներները, որը քիմիկոսը տեղավորել էր եփող գարեջրով կիսատակառների վրա, շուտով լիցքավորվեցին պղպջակներով, որոնք գործնականում դարձան ածխաթթու գազ: Փորձելով ստացված հեղուկը՝ Ջոզեֆը հիացած էր նրա հաճելի համով, իսկ 1767 թ.` տեղեկանալով բաղադրությանը, ինքը պատրաստեց գազով ջրի առաջին շիշը:
Սակայն գազով ջուրն արտոնագրվեց միայն 66 տարի անց: Այսօր Պրիստլիի հայտնագործության արդյունքներն օգտագործում ենք ամեն օր: