.jpg)
Շրջաններում սպասվում են անձրևներ և ամպրոպ
Հանրապետության տարածքում շրջանների մեծ մասում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ։ Միայն հյուսիային և հյուսիս-արևելյան շրջաններում սպասվում են անձրևներ և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր են առատ, ամպրոպային անձրևներ, սաստիկ քամի 18-20մ/վրկ, տեղ-տեղ կարկուտի հավանականություն կա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը մ փոքր կնվազի։
Ցերեկային ժամերին`12,00-17,00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +20 է: Այս մասին հաղորդում է meteo-tv.am-ը:
Երևանում կդիտվի պարզ, առանց տեղումներ եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարաոր է կարճատև անձրև:
Ցերեկը սպասվում է +30+32, երեկոյան +25+27 աստիճան տաքություն: