Ադրբեջանցիները Մերձմոսկվայում պադանդ են վերցրել տեղացի ձեռնարկատիրոջ որդուն
21/08/2013 18:40

Ադրբեջանցիները Մերձմոսկվայում պադանդ են վերցրել տեղացի ձեռնարկատիրոջ որդուն

Մերձմոսկվայում ոստիկանությունը դուրս է եկել օգոստոսի 4-ին տեղացի ձեռնարկատիրոջ որդուն առևանգած խմբավորման հետքի վրա: Առևանգված երիտասարդի կյանքը, ինչպես գրում է lifenews.ru-ն, հանցագործները գնահատել էին երեք միլիոն դոլար:

Որպեսզի շփոթություն առաջանա, հետքը կորի և դժվար լինի պատանդին գտնելը, ավազակները, որոնցից չորսը բնիկ ադրբեջանցիներ են, նախապես տուն են վարձել մեկ այլ շրջանում, որտեղ էլ պահվել է պատանդ վերցված երիտասարդը:

4 ձերբակալվածները հարցաքննության ընթացքում իրարամերժ հայտարարություններ են արել, և կատարված հանցագործության մասին միայն մեկն է խոստովանել:

Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն, իսկ ահա պատանդ վերցված երիտասարդը բարեհաջող վերադարձել է տուն:
 

Ադրբեջանցիները Մերձմոսկվայում պադանդ են վերցրել տեղացի ձեռնարկատիրոջ որդուն