.jpg)
Քեթրին Էշթոնը պատրաստ է վերադառնալ Եգիպտոս
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նախօրեին ասել է, որ պատրաստ է կրկին վերադառնալ Կահիրե՝ օգնելու երկրին դուրս գալ ճգնաժամից։
«Ես առաջարկել եմ վերադռնալ։ Ես Եգիպտոսի վարչապետին ասացի, որ ավելին քան պատրաստ եմ վերադառնալ Եգիպտոս, եթե նրանք ցանկանան»,- ասել է Էշթոնը՝ Եգիպտոսի հարցով ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրյակին։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Ք․Էշթոնը 2 անգամ այցելել է Եգիպտոս՝ հուլիսի 3-ին նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի հեռացումից և երկրում զանգվածային բողոքի ակցիաների սկսումից հետո։
Էշթոնը առաջին օտարերկրյա պաշտոնյան էր, ով հուլիսի 30-ին հանդիպեց կալանքի տակ գտնվող Մուրսիին։
Նախորդող հրապարակումներ` Քեթրին Էշթոնը հանդիպել է Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիին
Ք. Էշթոնը մեկնում է Եգիպտոս՝ կոչ անելու վերադառնալ քաղաքացիական օրենքների